+374 10 54 00 97
Զանգահարել
Երևան, Վարդանանց փող.
2-րդ փակ. 6 շենք, բն.10
09:30-18:00
Երկ - Ուրբ

Քաղաքացիական գործ թիվ 3-1723 (ՎԴ) 2007 թ.

Հանուն Հայաստանի Հանրապետության

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`                                Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ`                                  Վ. Աբելյանի

                                                                   Ս. Անտոնյանի

                                                                   Է. Հայրիյանի

                                                                   Ս. Սարգսյանի

  1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: 
  2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Քաղաքացիական գործ թիվ 3-1229(ՎԴ) 2007 թ.

Հանուն Հայաստանի Հանրապետության

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`                                 Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ`                                   Վ. Աբելյանի

                                                                   Ս. Անտոնյանի

                                                                   Է. Հայրիյանի

                                                                   Ս. Սարգսյանի

  1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թվականի վճռի՝ հայցապահանջը մերժելու մասը և այն փոփոխել. ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել հայցվորներ Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 բնակելի տան ըստ հատակագծի 1-ին հարկի 72.4 քմ, 2-րդ հարկի 14.2 քմ մակերեսներով շինությունների և 115 քմ մակերեսով հողի նկատմամբ, որից 95 քմ հողամասը շինությունների տակ, իսկ 75 քմ մակերեսով ընդհանուր օգտագործվող հողամասը թողնել հայցվորներին և պատասխանող Անուշ Պետրոսյանին՝ որպես ընդհանուր սեփականություն:
  2. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թիվ 07-1622 քաղաքացիական գործով կայացրած վճիռը՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու մասով, թողնել օրինական ուժի մեջ:
  3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ 0636/02/08

Հանուն Հայաստանի Հանրապետության

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`                                Սամվել Թադևոսյանի 

Քարտուղարությամբ`                             Արմինե Գրիգորյանի  

Մասնակցությամբ

Հայցվոր`                                                  Հրանտ Գրիգորյանի 

Հայցվորի ներկայացուցիչ`                    Վարսիկ Գրիգորյանի

Պատասխանողի ներկայացուցիչ`        Արթուր Դավթյանի 

  1. Հրանտ Սերյոժայի Գրիգորյանի հայցն ընդդեմ Ռիմա Վասակի Գրիգորյանի, Էրեբունու նոտարական տարածքի նոտարական գրասենյակի` Վարդանուշ Աթաբեկի Խաչատրյանի անունից Երևանի Էրեբունու շրջանի նոտարական գրասենյակում 13.08.2001թ. վավերացված հա. 1-4829 կտակը և կտակի հիման վրա Երևանի 1-ին պետական նոտարական գրասենյակից 2002թ. մարտի 21-ին պատասխանող Ռիմա Գրիգորյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի հա 2-1422 վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժել։
  2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։
  3. Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ընթացքում։

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0176/01/09

Հանուն Հայաստանի Հանրապետության

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`                              Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ`                                Հ. Ասատրյանի

                                                                   Ե. Դանիելյանի

                                                                   Հ. Ղուկասյանի

                                                                   Ա. Պողոսյանի

                                                                   Ս. Օհանյանի 

  1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Լիա Արտյոմի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Լիա Արտյոմի Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
  2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2884/02/12

Հանուն Հայաստանի Հանրապետության

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`                                 Քրիստինե Մկոյանի 

Քարտուղարությամբ`                              Անահիտ Երվանդյանի  

Մասնակցությամբ

Հայցվորի ներկայացուցիչ`                     Հրանտ Գրիգորյանի 

Պատասխանողի ներկայացուցիչ`         Վարսիկ Գրիգորյանի

«Կապկան» ՍՊ ընկերության հայցը բավարարել։

«Դիանա-91» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել դադարեցնել ՎԵՆԵՑԻԱ /լատինատառ` «VENEZIA»/ անվանումով ապրանքային նշանի օգտագործումն Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 43-րդ դասի (սննդամթերքով ու ըմպելիքներով ապահովման ծառայություններ, ժամանակավոր բնակատեղով ապահովում) ծառայությունների համար և վերացնել «VENEZIA» բառի և դրա այլ լեզուներով գրելաձևի օգտագործմամբ բոլոր գովազդային վահանակները, ցուցանակները, ձևաթղթերը, չիրականացնել ռեստորանային գործունեություն ՎԵՆԵՑԻԱ /լատինատառ` «VENEZIA»/ անվանման ներքո։

«Դիանա-91» ՍՊ ընկերությունից հօգուտ «Կապկան» ՍՊ ընկերության բռնագանձել 312000 (երեք հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ, որից 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամը` որպես պետական տուրքի գումար։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ /5410/05/12

Հանուն Հայաստանի Հանրապետության

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`                                 Քրիստինե Մկոյանի 

Քարտուղարությամբ`                              Անահիտ Երվանդյանի  

Մասնակցությամբ

Հայցվորի ներկայացուցիչ`                     Աշոտ Շահմուրադյանի 

Պատասխանողի ներկայացուցիչ`         Արա Աբգարյանի

Բրիթիշ Ամերիքն Թըբեքոու /Բրենդս/ Ինք. ընկերության հայցը բավարարել.

Չեղյալ հայտարարել 19.07.1995 թվականին «Ֆիլիփ Մորրիս Պրոդաքտս» Ս.Ա. ընկերության անվամբ թիվ 640088 համարի տակ STREAMLINER (ՍԹՐԻՄԼԱՅՆԵՐ) ապրանքային նշանի գրանցումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունից և «Ֆիլիփ Մորրիս Պրոդաքտս» Ս.Ա. ընկերությունից հօգուտ Բրիթիշ Ամերիքն Թըբեքոու /Բրենդս/ Ինք. ընկերության բռնագանձել 2.000-ական դրամ` որպես պետական տուրքի փոխհատուցման գումար։

«Ֆիլիփ Մորրիս Պրոդաքտս» Ս.Ա. ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի /ՀՀ դատական դեպարտամենտի համապատասխան հաշվեհամարին/ բռնագանձել 105.600 դրամ` որպես թարգմանչի ծառայությունների համար նախատեսված դատական ծախս։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/1960/05/09

Հանուն Հայաստանի Հանրապետության

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`                                 Ռուզաննա Հակոբյան 

Քարտուղարությամբ`                              Զարուհի Մակարյանի 

Մասնակցությամբ

Հայցվոր և պատասխանող`                    Լուսինե Ստեփանյանի

Պատասխանողի ներկայացուցիչ`         Արթուր Ենգիբարյանի

Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Սվետա Չոբանյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հ/Կ-ի` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման կողմից Հայաստանի Հանրապետության անվամբ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 55/4 հասցեում 40.6քմ մակերեսով բնակելի տան և 434.04քմ մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 1-1 մատյանի 166 համարի տակ կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք Հայաստանի Հանրապետության և Սվետա Չոբանյանի միջև 12.10.2007թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Սվետա Չոբանյանի անվամբ 40.6քմ մակերեսով բնակելի տան և 434.04քմ մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-38 մատյանի 161 համարի տակ կատարված սեփականության իրավունքի գրառումը անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժել։ 

Սվետա Չոբանյանի հայցով ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության` Երևանի քաղաքապետի 21.07.2008թ. թիվ 3384-Ա որոշման առոչինչ լինելը հաստատելու, Երևանի քաղաքապետարանի կողմից հայցվորի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/4 հասցեում գտնվող անշարժ գույքը ոչնչացնելուն ուղղված գործողությունների առոչինչ լինելը հաստատելու և Երևանի քաղաքապետարանից հօգուտ Սվետա Չոբանյանի 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պատճառված վնասի հատուցում բռնագանձելու պահանջների մասին սույն վարչական գործի վարույթը կարճել։ Պետական տուրքի հարցը համարել լուծված։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ ՀՀ վճռաբեկ դատարան։