«Կապկան» ՍՊ ընկերության հայցը բավարարել։
«Դիանա-91» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել դադարեցնել ՎԵՆԵՑԻԱ /լատինատառ` «VENEZIA»/ անվանումով ապրանքային նշանի օգտագործումն Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 43-րդ դասի (սննդամթերքով ու ըմպելիքներով ապահովման ծառայություններ, ժամանակավոր բնակատեղով ապահովում) ծառայությունների համար և վերացնել «VENEZIA» բառի և դրա այլ լեզուներով գրելաձևի օգտագործմամբ բոլոր գովազդային վահանակները, ցուցանակները, ձևաթղթերը, չիրականացնել ռեստորանային գործունեություն ՎԵՆԵՑԻԱ /լատինատառ` «VENEZIA»/ անվանման ներքո։
«Դիանա-91» ՍՊ ընկերությունից հօգուտ «Կապկան» ՍՊ ընկերության բռնագանձել 312000 (երեք հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ, որից 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամը` որպես պետական տուրքի գումար։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։